Home » 2012 » Հուլիս » 2 » Հայտնի է "ԵՎՐՈ 2012"-ի խորհրդանշական թիմը
23:47
Հայտնի է "ԵՎՐՈ 2012"-ի խորհրդանշական թիմը
 Օրերս արդեն կազմվել է Եվրոպայի առաջնության խորհրդանշական կազմը, որի մեջ ընդգրկվել են բազմաթիվ անարժան ֆուտբոլիստներ, այդ թվում և Շվեդիայի ընտրանու հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ոչնչով աչքի չընկավ առաջնությունում, բացի հոյակապ մի գնդակից, որը նա խփեց ֆրանսիացիներին: Գուցե հենց այդ գոլի պատճառով էլ շվեդ խաղացողն ընդգրկվել է "ԵՎՐՈ 2012"-ի խորհրդանշական այս հավաքականում: Ամենից շատ այդ հավաքականում իսպանացիներն են` շուրջ 10 ֆուտբոլիստներ, ովքեր նվաճեցին երկրորդ անընդմեջ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը` փոխելով ֆուտբոլի պատմությունը:
  Դարպասապահներ` Ջանլուիջի Բուֆֆոն (Իտալիա), Իկեր Կասիլյաս (Իսպանիա), Մանուել Նոյեր (Գերմանիա)
  Պաշտպաններ` Խերարդ Պիկե, Սերխիո Ռամոս, Խորդի Ալբա (3-ն էլ Իսպանիա), Ֆիլիպ Լամ (Գերմանիա), Կլեբեր Պեպե, Ֆաբիո Կոենտրաու (2-ն էլ Պորտուգալիա)
  Կիսապաշտպաններ` Չավի, Անդրես Ինյեստա, Սերժի Բուսկետս, Խաբի Ալոնսո (4-ն էլ Իսպանիա), Սամի Խեդիրա, Մեսութ Օզիլ (2-ն էլ Գերմանիա), Դանիելե դե Ռոսսի, Անդրեա Պիրլո (2-ն էլ Իտալիա), Սթիվեն Ջերրարդ (Անգլիա), Անդրեյ Արշավին (Ռուսաստան)
  Հարձակվողներ` Մարիո Բալոտելլի (Իտալիա), Սեսկ Ֆաբրեգաս, Դավիդ Սիլվա (2-ն էլ Իսպանիա), Ալան Ձագոև (Ռուսաստան), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա), Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 391 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0