Home » 2012 » Հուլիս » 2 » Գանսոն նոր պայմանագիր չի կնքում
23:48
Գանսոն նոր պայմանագիր չի կնքում
 Բրազիլական "Սանթոսի" տաղանդաշատ ենթահարձակվող Գանսոն կրկին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել իր ներկայիս թիմի ղեկավարության հետ: Խաղացողը հետևյալ կերպ է մեկնաբանել իր որոշումը. "Ինձ դուր չեկան առաջարկվող պայմանները: Մտածում էի` ավելի հետաքրքիր առաջարկ կստանամ թիմի ղեկավարության կողմից: Ես կշարունակեմ ֆուտբոլ խաղալ, իսկ մնացածը կլինի ժամանակային հաջորդականության համաձայն: Չգիտեմ էլ, թե ինչ կլինի ինձ հետ ապագայում":
  Հավելենք, որ բրազիլացի 21-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են Մադրիդի "Ռեալը", Լոնդոնի "Չելսին", իտալական  "Ինտերը" և "Միլանը", ինչպես նաև անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" և կատալոնական "Բարսելոնան":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 348 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0