Home » 2012 » Հուլիս » 2 » Սիլվան հաղթանակների կարիք է զգում
23:50
Սիլվան հաղթանակների կարիք է զգում

 Իսպանիայի ազգային հավաքականի և անգլիական "Մանչեսթեր Սիթիի" կիսապաշտպան Դավիդ Սիլվան օրերս խոստովանել է, որ "ԵՎՐՈ 2012"-ից հետո մի լավ հանգստի կարիք ունի: "Այժմ ես էլ ցանկանում եմ լիովին վայելել արձակուրդս, քանի որ շատ ծանր, բարդ ու երկար մրցաշրջան էր: "Սիթիի" կվերադառնամ լիովին վերականգնված, քանի որ ցանկանում եմ շարունակել հաղթել: Ակումբի սեփականատերերը մեծ գումարներ են ներդնում, ու մենք արդեն սկսել ենք տիտղոսներ նվաճել: Այժմ ես ցանկանում եմ իմ ակումբի հետ հաղթել "Չեմպիոնների լիգայի" գալիք մրցաշրջանում", - ասել է Եվրոպայի առաջնության հաղթողը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 344 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0