Home » 2012 » Հուլիս » 4 » Ֆուտբոլիստն ազատազրկվել է
23:50
Ֆուտբոլիստն ազատազրկվել է

 Գերմանական Մյունխենի դատարանը չորեքշաբթի օրը "Բավարիայի" պաշտպան Բրենոյին մեղավոր է ճանաչել անցած տարվա աշնանը սեփական առանձնատունը կանխամտածված հրդեհելու մեջ: Բրազիլացի երիտասարդ 22-ամյա ֆուտբոլիստը դատապարտվել է 3 տարի 9 ամիս ժամանակով` առանց վաղաժամկետ ազատման հնարավորության: Հարկ է նշել, որ Բրենոյի տան հրդեհը տեղի էր ունեցել 2011թ.-ի սեպտեմբերի 20-ին: Ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր, բայց լուրջ վնասվածքներ չէր ունեցել: Ավելի վաղ նա ձերբակալվել էր տունը կանխամտածված հրդեհելու կասկածանքով և գրավի դիմաց հոկտեմբերին ազատ էր արձակվել` մինչև դատարանի վերջնական վճռի կայացումը: Եվ ահա վերջնական վճիռը կայացավ` խաղացողն ազատազրկվեց:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 317 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0