Home » 2012 » Հուլիս » 5 » Գոլը կորոշեն տեխնոլոգիաները
23:17
Գոլը կորոշեն տեխնոլոգիաները
 ՖԻՖԱ-ն օրերս արդեն թույլատրել է, որպեսզի դարպասի գրավումն արձանագրող սարքերը խաղերի ժամանակ կիրառման մեջ մտնեն ինչպես այս դեկտեմբերին Ճապոնիայում Աշխարհի ակումբային առաջնության ու հաջորդ տարվա ամռանը Բրազիլիայում կայանալիք Կոնֆեդերացիայի գավաթի, այնպես էլ Աշխարհի 2014թ.-ի առաջնության ժամանակ, որն էլ կրկին կկայանա Բրազիլիայում: Սարքերի առաջին թեստավորումը կկայանա արդեն դեկտեմբերին` Ճապոնիայում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ: Մոտակա ամիսներին ՖԻՖԱ-ն նաև որոշակի փոփոխություններ կմտցնի ֆուտբոլի կանոնների մեջ: Բացի այդ` դեռևս հնարավորություն կա միջազգային մրցաշարեր անցկացնել նաև 5 մրցավարների օգնությամբ:
  Հավելենք, որ գալիք մրցաշրջանում Անգլիայի ազգային առաջնությունը նույնպես կարող է դիմել արդի տեխնոլոգիաների օգնությանը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0