Home » 2012 » Հուլիս » 6 » Օզիլի տրանսֆերը "Ռեալի" վրա "թանկ է նստում"
23:18
Օզիլի տրանսֆերը "Ռեալի" վրա "թանկ է նստում"
 Գերմանական "Վերդերի" ղեկավարությունը օրերս էլ հայտարարել է, որ Մադրիդի "Ռեալի" ղեկավարներից ամենայն խստությամբ պահանջելու է, որպեսզի "Արքայական ակումբը" իրենց խոշոր փոխհատուցում վճարի, քանի որ իսպանական կողմը հրաժարվել է կատարել երկկողմանի կնքված պայմաններից մեկը: Դեռևս երկու տարի առաջ, երբ Մեսութ Օզիլը "Վերդերից" տեղափոխվում էր "Ռեալ", կողմերը պայմանագիր էին կնքել, որ ընկերական հանդիպում կանցկացնեն, սակայն այդ խաղն այդպես էլ չկայացավ, իսկ այժմ "սերուցքայինների" ղեկավարները հրաժարվում են նմանատիպ խաղ անցկացնելու մտադրությունից:
  "Մադրիդյան ակումբը ստացել է ավելի լավ առաջարկներ և հրաժարվել է մեզ հետ խաղալուց: Սա նշանակում է, որ թիմը պետք է մեզ խոշոր փոխհատուցում վճարի, այն էլ` յոթանիշ թվերով",- ասել է բերմենյան ակումբի սպորտային տնօրեն Կլաուս Ալլոֆս:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 414 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0