Home » 2012 » Հուլիս » 6 » Մորատտի. "Մեր համար հետագա տարիները բարդ են լինելու"
23:19
Մորատտի. "Մեր համար հետագա տարիները բարդ են լինելու"
 Ինչպես նշում են իտալական հայտնի ԶԼՄ-ները, միլանյան "Ինտերի" սեփականատեր Մասսիմո Մորատտին օրերս հայտարարել է, որ ակումբի համար մոտակա 3-5 տարին բավական բարդ է լինելու, այդ պատճառով էլ այս պահին թիմը գնում է երիտասարդ ու ամբիցիոզ խաղացողների, ովքեր դառնալու են թիմի ապագան: "Արդեն սկսվել են մեր նոր մարզադաշտի կառուցման աշխատանքները, որոնք կտևեն շուրջ 3-5 տարի: Մենք շատ մեծ ներդրումներ կկատարենք նոր մարզադաշտի ստեղծման համար, ինչի պատճառով գուցե փոխվի մեր կողմից իրականացվող հետագա տրանսֆերային քաղաքականությունը",- օրերս ասել է "Ներաձուրիների" սեփականատերը` հանգստության կոչ հղելով բոլոր երկրպագուներին, նշելով` դեռ նոր խաղացողների կգնեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 381 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0