Home » 2012 » Հուլիս » 6 » Բյելսան կարող է կոնֆլիկտի պատճառով հեռանալ
23:20
Բյելսան կարող է կոնֆլիկտի պատճառով հեռանալ
 Բիլբաոյի "Ատլետիկի" գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան օրերս հանդես է եկել բավական կոշտ քննադատությամբ, որն ուղղված էր այն շինարարական ընկերությանը, որ ներկայումս վերանորոգչական բարդ աշխատանքներ է կատարում "Ատլետիկի" մարզաբազայում: Նշվում է, որ 56-ամյա մասնագետն անգամ իր ֆիզիկական ուժին է դիմել, երբ արձակուրդից վերադառնալով տեսել է, որ մարզաբազայում ոչինչ դեռևս պատրաստ չէ: Թեև "Ատլետիկի" ղեկավարությունն արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` ներողություն խնդրելով շինարարական այդ ընկերությունից, սակայն Մարսելո Բյելսայի ապագան մեծ հարցականի տակ է: Անձամբ մարզիչն էլ ցանկություն ունի հեռանալ մի թիմից, որը կանգնած չէ իր կողքին: Թե ինչպիսի զարգացում կունենա այս կոնֆլիկտը, կտեսնենք շատ մոտ օրերս, քանի որ այժմ դժվար է ինչ-որ նոր բան ասելը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 333 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0