Home » 2012 » Հուլիս » 7 » "Ինտերում" չեն մտածում Սնեյդերից ազատվելու մասին
23:55
"Ինտերում" չեն մտածում Սնեյդերից ազատվելու մասին

 Իտալական "Ինտերի" գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչոնին օրերս մեկնաբանել է թիմի առաջատար հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի` "Ինտերից" հեռանալու հավանականությունը: Ըստ իտալացի մասնագետի` հոլանդացի խաղացողն իր թիմի առաջատարներից մեկն է, սակայն հնարավոր է նաև նրան վաճառեն: "Սնեյդերը մեր թիմի համար շատ կարևոր խաղացող է: Սա, իհարկե, չի նշանակում, որ նա թանկագին է ու չենք վաճառի այդ տղային, եթե շատ լավ առաջարկ ստանանք: Մեր օրերում նման բաներ չեն լինում: Այն, ինչ վերաբերում է ակումբի տրանսֆերներին, ավելի լավ գիտի Մասսիմո Մորատտին, նրանից իմացե՛ք, թե ինչպիսին կլինի հոլանդացու ապագան մեր թիմում: Ես ցանկանում եմ, որ նա մնա այստեղ",- ասել է 36-ամյա մասնագետը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 342 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0