Home » 2012 » Հուլիս » 7 » Ձոլան կմարզի "Ուոթֆորդը"
23:56
Ձոլան կմարզի "Ուոթֆորդը"

 Անգլիական "Վեսթ Հեմ" ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ջանֆրանկո Ձոլան այսուհետ կաշխատի "Ուոթֆորդ" ակումբում. այս մասին հայտնում են բրիտանական մարզական ԶԼՄ-ները: Իտալացի 46-ամյա մասնագետի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրվել և նրա առաջ հստակ նպատակ դրվել` թիմը պետք է հաջորդ մրցաշրջանի արդյունքներով վերադառնա "Պրեմիեր լիգա": Թե ինչպիսի ֆինանսական միջոցներով պետք է աշխատի իտալացի մասնագետը, դեռևս հայտնի չէ:
  Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում "Չեմպիոնշիփում" "Ուոթֆորդ" ակումբը զբաղեցրել էր իր համար ցածր` 11-րդ հորիզոնականը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 304 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0