Home » 2012 » Հուլիս » 8 » Վալդեսը գովերգում է Ռոնալդինյոյին, այլ ոչ թե Մեսսիին
23:47
Վալդեսը գովերգում է Ռոնալդինյոյին, այլ ոչ թե Մեսսիին
 Կատալոնական "Բարսելոնայի" հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսը օրերս խոսել է իր նախկին հաջողակ թիմակից, բրազիլացի հայտնի ու շատ տաղանդավոր ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի մասին` վերջինիս համարելով "կապտանռնագույնների" հաղթանակների հիմնական "մեղավորը": "Հենց Ռոնալդինյոն է այն միակ խաղացողը, ում տաղանդն ինձ, իրոք, շատ է տպավորել: Նա մեր այն թիմի լիդերն էր, որը կարողացավ փոխել "Բարսելոնայի" համար դժվար մի ամբողջ ժամանակաշրջանի պատմությունը",- ասել է Վիկտոր Վալդեսը` չմոռանալով ջերմ բարևներ ուղարկել նաև իր նախկին ակումբակցին ու լավ ընկերոջը:
   Հավելենք, որ Ռոնալդինոյն "Բարսելոնայում" խաղացել է մոտ 5 մրցաշրջան` 2003-2008թթ.-ի ընթացքում` նվաճելով գրեթե ամեն ինչ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 368 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0