Home » 2012 » Հուլիս » 8 » Մանչինին գուցե գլխավորի Ռուսաստանի ընտրանին
23:48
Մանչինին գուցե գլխավորի Ռուսաստանի ընտրանին
 Ռուսաստանի մարզական կայքերից մեկի լրագրողը կարողացել է պարզել, որ անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին շատ հավանական է, որ օրերս կգլխավոր Ռուսաստանի ազգային հավաքականը, քանի որ դեռևս ամիսներ առաջ Ռուսաստանի ֆուտբոլի միության նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն կարողացել էր նախնական պայմանագիր կնքել իտալացի անվանի մասնագետի հետ: Այդ պայմանագիրը նախատեսված էր առաջիկա 6 տարիների համար` ներառելով նաև 2018թ.-ին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը: Ըստ այդ պայմանագրի` Ռոբերտո Մանչինին տարեկան պետք է շուրջ 7.2 մլն եվրո ստանա, և դա այն դեպքում, երբ իտալացին "Սիթիում" վաստակում է տարեկան 3.5 մլն եվրո: Եթե կողմերից մեկը վաղաժամ խզի պայմանավորվածությունը, պետք է մյուս կողմին վճարի 6 տարվա աշխատավարձի կեսը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 319 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0