Home » 2012 » Հուլիս » 9 » Ջո Քոուլը ցանկանում է մնալ "Լիվերպուլում"
23:51
Ջո Քոուլը ցանկանում է մնալ "Լիվերպուլում"
 Անգլիական "Լիվերպուլի" կիսապաշտպան Ջո Քոուլը օրերս պատմել է, թե ինչպես է  ինքը փորձելու ամրապնդվել մերսիսայդցիների հիմնական կազմում: Ֆուտբոլիստը լուրջ ցանկություն է հայտնել նոր մարզչի հետ միմիայն նոր հաջողությունների հասնել, այլ ոչ թե հեռանալ թիմից, ինչպես նախորդ տարի պատահեց: "Կարծում եմ, որ այժմ ունեմ բավական խաղային պրակտիկա, ինչի պատճառով էլ չեմ ցանկանում հեռանալ թիմից: Ուզում եմ` հաջողությունների հասնել նաև այստեղ",- ասել է "Լիվերպուլի" 31-ամյա խաղացողը` նշելով, որ ֆրանսիական "Լիլլում" անցկացրած մրցաշրջանն իր համար օգտակար է եղել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 383 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0