Home » 2012 » Հուլիս » 11 » Սնեյդերը կհայտնվի՞ "Անժիում"
23:53
Սնեյդերը կհայտնվի՞ "Անժիում"

 Իտալական "Ինտերի" հոլանդացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը մոտ օրերս էլ կարող է հայտնվել ռուսական "Անժի" ակումբում, որի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ֆուտբոլիստի համար շուրջ 25 մլն եվրո վճարել "Ներաձուրիներին": Ռուսական մարզական հայտնի ԶԼՄ-ները նշում են, որ 28-ամյա Ուեսլի Սնեյդերն արդեն նախնական համաձայնություն է տվել իր տրանսֆերին, քանի որ իրեն առաջարկվում է տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ: Սպասվում է, որ Սնեյդերը շատ մոտ օրերս հեյրենիքից կմեկնի Ավստրիա, որտեղ էլ այժմ մարզվում է "Անժին":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 429 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0