Home » 2012 » Հուլիս » 12 » Խավի Մարտինեսը չի պատրաստվում հեռանալ
23:18
Խավի Մարտինեսը չի պատրաստվում հեռանալ
 Բիլբաոյի "Ատլետիկի" հենակետային կիսապաշտպան Խավի Մարտինեսը մեկնաբանել է վերջերս մամուլում տարածված այն լուրը, թե իբր ինքը լրջորեն պատրաստ է հեռանալ թիմից, եթե առաջարկ ստանա կատալոնական "Բարսելոնայից": Խաղացողը նշել է, որ իրեն էլ չի պատկերացնում հենց "Բարսելոնա" ակումբում, քանի որ "Ատլետիկում" իր համար ամեն ինչ հոյակապ է դասավորվում: "Ես հպարտությամբ եմ կրում "Ատլետիկի" մարզաշապիկը և անչափ ուրախ եմ, այս թիմում եմ խաղում: Ակումբի ղեկավարության հետ մինչև 2016թ.-ը գործող պայմանագիր ունեմ և պատրաստ եմ մինչև վերջ կատարել իմ առջև դրված պարտավորությունները: Լավ գիտեմ, որ իսպանական թերթերում ամեն ինչ կարելի է կարդալ, բայց եթե նրանց լսենք, ապա ես հաջորդ մրցաշրջանում կարող եմ խաղալ ավելի քան 8 տարբեր ակումբներում",- եզրափակել է իր խոսքը երիտասարդ ֆուտբոլիստը:
  Հիշեցնենք, որ օրերս մամուլում հայտվել էր մի տեղեկատվություն, թե իբր Խավի Մարտինեսին գնելու համար "Բարսելոնան" վաճառելու է պաշտպան Ադրիանոյին և հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլային, որպեսզի վճարի 40 մլն եվրո խաղացողի համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 372 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0