Home » 2012 » Հուլիս » 12 » "Միլանը" առաջատարներին փոխարինող է գտել
23:20
"Միլանը" առաջատարներին փոխարինող է գտել
 Իտալական "Միլանում" արդեն սկսել են լրջորեն փոխարինող փնտրել ֆրանսիական "ՊՍԺ" տեղափոխվող հարձակվող Զլատան Իբրահիմովիչին և պաշտպան Տիագո Սիլվային: Ինչպես նշում են իտալական մարզական հայտնի ԶԼՄ-ները, անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հարձակվողներ Էդին Ջեկոն և Կառլոս Տևեսը համարվում են այն գլխավոր թեկնածուները, ովքեր կարող են լիարժեքորեն փոխարինել շվեդ 31-ամյա հարձակվողին, բացի այդ` "ռոսսոներիների" ղեկավարները դիտարկում են նաև "Սիենայի" երիտասարդ հարձակվող Մաթիա Դեստրոյի ձեռքբերումը, որն ավելի էժան "կնստի" ակումբի ղեկավարների վրա:
   Իսկ ահա "Միլանի" ներկայիս պաշտպանական գիծը կարող են ուժեղացնել բրազիլական "Վասկո դա Գամայի" պատանի խաղացող Դեդեն, իտալական "Կալյարիի" պաշտպան Դավիդե Աստորին կամ էլ "Մանչեսթեր Սիթիի" սերբ խաղացող Ալեքսանդր Կոլարովը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 337 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0