Home » 2012 » Հուլիս » 13 » Գլազգոյի "Ռեյնջերս" ակումբը ոչնչացվում է
23:47
Գլազգոյի "Ռեյնջերս" ակումբը ոչնչացվում է
 Օրերս Շոտլանդիայի ֆուտբոլային լիգան կարևոր որոշում է ընդունել, ըստ որի` լեգենդար "Ռեյնջերս" ակումբը հաջորդ մրցաշրջանը կսկսի երկրի ոչ թե բարձրագույն առաջնությունում, այլ ընդամենը ֆուտբոլի 4-րդ դիվիզիոնում: Չունենալով ֆինանսական կայուն եկամուտներ` հայտնի Գլազգո քաղաքը ներկայացնող ակումբը դեռ ամիսներ առաջ հեռացվել էր երկրի ֆուտբոլի բարձրագույն խմբից, իսկ ահա արդեն այժմ հստակ որոշում է ընդունվել, որին դեմ են թիմի երկրպագուներից շատերը:
   Հավելենք, որ դեռևս այս տարվա սկզբում ավելի քան 50 մլն ֆունտ պարտքի պատճառով ակումբը զրկվել էր իր սեփականատերներից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 372 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0