Home » 2012 » Հուլիս » 14 » Բեկկենբաուերը ցանկանում է թե՛ Մեսսիին, թե՛ Խեդիրային "Բավարիա" բերել
23:45
Բեկկենբաուերը ցանկանում է թե՛ Մեսսիին, թե՛ Խեդիրային "Բավարիա" բերել

 Գերմանական ֆուտբոլի իսկական լեգենդ Ֆրանց Բեկկենբաուերը հայտարարել է, որ մադրիդյան "Ռեալի" հենակետային կիսապաշտպան Սամի Խեդիրան Մյունխենի "Բավարիայի" համար շատ լավ ձեռքբերում կլիներ, քանի որ նա հենց այն խաղացողն է, որի կարիքն այսօր զգում են մյունխենցիները: "Խեդիրան համաշխարհային մակարդակի պրոֆեսիոնալ է և շատ տաղանդավոր խաղացող: "Ռեալում" նա հարցեր լուծող խաղացող է դարձել: Այս տղան միշտ 100 տոկոսով է ներդնում իր ուժերը, իսկ "Բավարիային" միշտ էլ այսպիսի խաղացողներ են պետք: Գո՞ւցե մեր թիմի երկրպագուները ցանկանում են տեսնել Լեո Մեսսիին, սակայն նա աշխարհում այն միակ եսասեր խաղացողն է, որին ես շատ եմ սիրում ու հարգում, քանի որ եզակի անձնավորություն է: Ես ինքս էլ շատ կուզեի, որ թե՛ Խեդիրան, թե՛ Մեսսին մի օր խաղային "Բավարիայի" մարզաշապիկով",- ասել է հայտնի Կայզեր Ֆրանցը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0