Home » 2012 » Հուլիս » 18 » "Ռեալում" սպասում են Մոդրիչին
23:15
"Ռեալում" սպասում են Մոդրիչին

 Մադրիդի "Ռեալի" նախագահ Ֆլորենտինո Պերեսը համոզմունք է հայտնել, որ լոնդոնյան "Տոտենհեմի" խաղացող Լուկա Մոդրիչը իրենց թիմին կմիանա արդեն այս ամռանը: Անձամբ խորվաթ ֆուտբոլիստն էլ է ցանկանում հենց "Ռեալ" տեղափոխվել, թեև նրա ծառայություններով հետաքրքրվում են նաև "ՊՍԺ"-ն, "Չելսին" ու "Մանչեսթեր Յունայթեդը": Բացի այդ` Ֆլորենտինո Պերեսը հույսեր ունի, թե իրենք կկարողանան խաղացողին գնել 40 մլն ֆունտ ստեռլինգից ավելի քիչ:
  Հավելենք, որ "Տոտենհեմն" արդեն այսօր ակտիվորեն ցանկանում է Լուկա Մոդրիչին լավ փոխարինող գտնել: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը արդեն պաշտոնական դիմում է հղել "Պորտու" ակումբին` կիսապաշտպան Ժոաու Մոուտինյոյին գնելու համար` առաջարկելով 20 մլն ֆունտ, թեև պորտուգալական կողմը ցանկանում է ստանալ ոչ պակաս, քան 30 մլն ֆունտ ստեռլինգ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 387 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0