Home » 2012 » Հուլիս » 20 » Ալլեգրի. "Նորից ենք "Միլան" ստեղծում"
22:27
Ալլեգրի. "Նորից ենք "Միլան" ստեղծում"
 Իտալական "Միլանի" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին օրերս հայտարարել է, որ իր թիմի առաջատարներ Զլատան Իբրահիմովիչի ու Տիագո Սիլվայի, ինչպես նաև ակումբի վետերանների հեռանալուց հետո ստիպված է նոր թիմ ստեղծել, որը պետք է արդեն իսկ պայքարի գալիք մրցաշրջանի "Սկուդետտոյի" նվաճման համար: "Մինչև այս տրանսֆերային պատուհանի փակվելը դեռ 1 ամիս ժամանակ կա: Այս ընթացքում մենք պետք է կարողանանք համապատասխան խաղացողներ գտնենք, ովքեր կկարողանան արժանիորեն փոխարինել մեր թիմից հեռացած աստղերին: Գիտեմ, որ սխալ է վերջին օրով գնումներ անելը, բայց դե ի՞նչ արած: Պետք է փորձենք համալրվել որակյալ ու երիտասարդ կադրերով, ովքեր ապագան են լինելու",- ասել է իտալացի մասնագետը:
  Հավելենք, որ գալիք մրցաշրջանում "Միլանի" կազմում այլևս չենք տեսնի Ալեսսանդրո Նեստային, Ջանլուկա Ձամբրոտտային, Կլարենս Զեեդորֆին, ինչպես նաև ակումբի նվիրյալներ ու առաջատարներ Ջերնարո Գատտուզոյին, Ալբերտո Աքվիլանիին, Մարկ վան Բոմմելին, Ֆիլիպպո Ինձագիին, Զլատան Իբրահիմովիչին ու Տիագո Սիլվային, փոխարենը` հայտնի չէ, թե ովքեր կգան նոր կառուցվող թիմ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 278 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0