Home » 2012 » Նոյեմբեր » 3 » Տրապատտոնի. "Ինտերն" ու "Յուվենթուսը" տարբեր թիմեր են"
18:26
Տրապատտոնի. "Ինտերն" ու "Յուվենթուսը" տարբեր թիմեր են"
 Իռլանդիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատտոնին, ով մարզել է նաև "Ինտերին" ու "Յուվենթուսին", խոսել է այս երկու թիմերի միջև սպասվող դերբիի մասին: Իտալական Corriere Dello Sport-ին տված հարցազրույցում անվանի մասնագետն ասել է, որ այս թիմերը շատ տարբեր են:  "Ներկայիս ''Յուվենթուսն" ավելի կազմակերպված և հավասարակշռված թիմ է, իսկ "Ինտերն" ուժեղ է իր անհատներով: "Յուվենթուսում" խաղի տեմպն ապահովում է Անդրեա Պիռլոն, իսկ "Ինտերում" ինձ դուր է գալիս Դիեգո Միլիտոն, ով իր բնավորությամբ ինձ հիշեցնում է Պաոլո Ռոսսիին: Եվ, ընդհանրապես, երբ հանդիպում են երկու ուժեղ թիմեր, հնարավոր է, որ սկսեն խաղալ շատ զգույշ, որի հետևանքով ոչ-ոքին բացառված չէ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0