Home » 2012 » Նոյեմբեր » 3 » "Փյունիկը" կարողացավ հաղթել նվազագույն հաշվով
20:42
"Փյունիկը" կարողացավ հաղթել նվազագույն հաշվով
 Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում "Փյունիկը" մայրաքաղաքային "Հանրապետական" մարզադաշտում հյուրընկալել էր Երևանի "Արարատին": Չնայած խաղի ակտիվ ընթացքին՝ մենք ականատես եղանք ընդամենը մեկ գոլի, որը Դավիթ Մանոյանի՝ անկյունայինից կատարած ճիշտ փոխանցումից հետո հեղինակեց Վարազդատ Հարոյանը, ով մինչ այդ՝ կոպիտ խաղի համար զգուշացվել էր մրցավարի կողմից: Խաղի ընթացքում դեղին քարտերի արժանացան նաև Դավիթ Մանոյանը և Վաչագան Կարապետյանը՝ այս խաղի ընթացքում մրցավարի հետ վիճելու համար: Այս պահին երկրի բազմակի չեմպիոն "Փյունիկը" 39 միավորով 4-րդ տեղում է:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 444 | Added by: Gag18 | Rating: 3.0/2
Total comments: 0