Home » 2012 » Նոյեմբեր » 5 » Ռոնալդու. "Մեսսիի հետ ընկերություն չեմ անում"
00:43
Ռոնալդու. "Մեսսիի հետ ընկերություն չեմ անում"
 Պորտուգալացի ֆուտբոլային աստղը դեռ պնդում է, որ իր և "Բարսելոնայի" արգենտինացի աստղի հարաբերությունները խիստ աշխատանքային են միայն: "Մեսսին իրոք հրաշալի ֆուտբոլիստ է, բայց մեր հարաբերությունները սահմանափակվում են միայն մասնագիտական շրջանակներում, ինչպես մյուս ֆուտբոլիստների հետ",- ասել է "Արքայական ակումբի" առաջատարը` հավելելով. "Ես և Մեսսին ընկերներ էլ չենք, որովհետև խաղում ենք տարբեր թիմերում: Բայց ես հարգում եմ նրան որպես հիանալի ֆուտբոլիստի: Մեր միջև երբևէ տարաձայնություններ չեն եղել` չնայած վերջին հինգ տարիների ընթացքում լրատվամիջոցները հաճախ են անդրադառնում այս թեմային, որի հետ ես ինքս դեռ ոչինչ չեմ կարող անել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 594 | Added by: Qnar6530 | Rating: 4.5/2
Total comments: 0