Home » 2012 » Նոյեմբեր » 5 » Հենրիխ Մխիթարյանի գոլը երկրորդն է
20:22
Հենրիխ Մխիթարյանի գոլը երկրորդն է
 Դոնեցկի "Շախտյոր" ակումբի պաշտոնական կայքը երկրպագուների շրջանում անցկացրել է հարցում, որպեսզի որոշի թիմի` հոկտեմբեր ամսվա լավագույն գոլը: Այս հարցմանը մասնակցել են կայքի 876 այցելուներ, որոնցից 339-ը (38.70 տոկոս) քվեարկել են բրազիլացի Ֆեռնանդինյոյի` "Չելսիի" դարպասը խփած գոլի օգտին: Երկրորդ տեղում էլ Հենրիխ Մխիթարյանի` "Մետալիստի" դարպասը ուղարկած գոլն է, որի օգտին քվեարկել են 275 այցելուներ (31.99 տոկոս): Երրորդ տեղում էլ գտնվում է Իլսինյոյի` դարձյալ "Մետալիստի" դարպասը ուղարկած գնդակը. այդ գեղեցիկ ու կարևոր գոլը արժանացել է 97 ձայնի (11.07 տոկոս):
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 481 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0