Home » 2012 » Նոյեմբեր » 6 » Վիլյան կարող էր կորցնել ոտքը
15:49
Վիլյան կարող էր կորցնել ոտքը
 Բժիշկն, ով վիրահատել է "կապտանռնագույնների" առաջատարի կոտրված ոտքը, ասել է, որ վերջինս կարող էր իր հետագա ողջ կյանքում անգամ հաշմանդամ մնալ: Խնդիրն այն էր, որ ստացված վնասվածքից հետո Դավիդ Վիլյան ստիպված է եղել ինքնաթիռով երկար թռչել Ճապոնիայից դեպի Իսպանիա: Երկարատև թռիչքի ընթացքում էլ հարձակվողը կարող էր լուրջ խնդիրների առաջ կանգնել: "Երբ դու թռչում ես 10-12 հազար բարձրության վրա, ապա ուժեղ ճնշման ազդեցության ներքո վնասվածքները կարող են բարդություններ առաջացնել: Որոշ հանգամանքներում հնարավոր է նաև վերջույթների անզգայացում: "Բարսելոնայի" գլխավոր մարզիչը հիանալիորեն գործեց այս իրավիճակում: Տիտո Վիլանովան աստիճանաբար ծանրաբեռնեց Վիլյային: Դա շատ խելացի քայլ էր, որի արդյունքն էլ այսօր Դավիդ Վիլյան ավելի լավ մարզավիճակում է, քան անգամ վնասվածքից առաջ",- ասել է բժիշկ Ռամոն Կուգատը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 546 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0