Home » 2012 » Նոյեմբեր » 8 » Սրնա. "Իրավիճակը բարդացել է"
15:40
Սրնա. "Իրավիճակը բարդացել է"
 Դոնեցկի "Շախտյորի" ավագը խոստովանել է, որ իր թիմին սպասվում է դժվարին մրցություն` հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար. "Իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ երեկվա խաղից հետո "Չելսին" միավորների քանակով հավասարվել է մեզ` ունի 7 միավոր: Եթե երեկ խաղն ավարտվեր ոչ-ոքի, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ: Մենք էլ լավ խաղացինք և շատ պահեր ունեցանք, բայց կարծես բախտը մեզնից երես էր թեքել: Հարձակման գծում էլ մենք ավելի ակտիվ էինք, քան մրցակիցը, բայց երեք գոլ բաց թողեցինք: Առաջին երկու գոլերը հիմարաբար բաց թողեցինք, բայց դե ոչինչ անել չենք կարող, այսպիսինն է ֆուտբոլը: Հաղթական գոլն իրացրեց Մոզեսը` գլխով, ով դաշտում ամենևին էլ ամենաբարձրահասակը չէր: Չգիտեմ, թե ով պետք է այդ ժամանակ պահեր նրան, և հիմա դա արդեն նշանակություն էլ չունի: Մենք այսօր պարտվեցինք, և մեզ հիմա հաղթանակ է անհրաժեշտ, որպեսզի վստահ լինենք, որ կխաղանք փլեյ-օֆֆում: Բայց հանդիպումը շատ լավն էր, և ինձ համար պատիվ է, որ խաղացել եմ այդ խաղում` "Չելսիի" դեմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 539 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/2
Total comments: 0