Home » 2012 » Նոյեմբեր » 9 » Չավի. "Խնդիրներ կան, որոնք պիտի լուծենք"
00:49
Չավի. "Խնդիրներ կան, որոնք պիտի լուծենք"
 Կատալոնական "Բարսելոնայի" 32-ամյա առաջատար կենտրոնական կիսապաշտպան Չավի Հերնանդեսը կարծում է, որ իր թիմն այժմ "Չեմպիոների լիգայի" հետագա խաղերում հաղթելու համար պիտի էլ ավելի կենտրոնացած հանդես գա, ինչպես նախորդ տարիներին էր լինում: "Այժմ մենք կենտրոնացած ենք միմիայն "Սպարտակի" դեմ սպասվող խաղի վրա, որը կկայանա արդեն մրցակցի հարկի տակ` Մոսկվայում: Մեզ համար այն շատ կարևոր հանդիպում է, քանի որ "Սելտիկի" հետ այս երկու խաղերը ցույց տվեցին, որ մեծ խնդիրներ են առաջանում, որոնք նախկինում հեշտ լուծելի էին նման կարգի պաշտպանողական տակտիկա կիրառող թիմերի դեմ խաղերում: Մենք ցանկանում ենք խմբի առաջատարը լինել, իսկ դրա համար իրոք պետք է ջանք թափել: Գլազգոյում մենք բաց թողեցինք գոլեր հեղինակելու մեր հնարավորությունները, բայց այժմ ամեն ինչ կախված է միայն ու միայն մեզանից: Հետագա երկու խաղերում մենք կխաղանք միայն հաղթանակի համար և կտեսնեք մեկ այլ թիմի",- ասել է Չավին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 601 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0