Home » 2012 » Նոյեմբեր » 9 » Վիլիան. "Պարտավոր ենք հաղթել "Նորդշելանդին"
00:59
Վիլիան. "Պարտավոր ենք հաղթել "Նորդշելանդին"
 Դոնեցկի "Շախտյորի" բրազիլացի երիտասարդ ու տաղանդաշատ կիսապաշտպան Վիլիանը մեկնաբանել է իր թիմի` "Չելսիից" կրած պարտությունը: "Մենք շատ տխուր ենք: Գիտենք, որ իրոք լավ խաղացինք և արժանի չէինք պարտության: Հատկապես այն պարտության, որտեղ որոշիչ գնդակը խփվում է հանդիպման վերջին րոպեին: Հուսով եմ հաջորդ խաղում կկարողանանք հաղթել",- ասել է երիտասարդ կիսապաշտպանը` անդրադառնալով նաև իրենց ապագա մրցակիցներին:
   "Յուվենթո՞ւսը": Այն հրաշալի կազմ ունի, շատ ուժեղ ֆուտբոլիստներ են խաղում այդ ակումբում: Նրանք դեռ շարունակում են պայքարը` հաջորդ փուլ դուրս գալու համար և "Չելսիի" հետ արդեն կայանալիք հետագա հանդիպմանը կցուցադրեն իրենց կարողությունները: Բայց ամեն ինչ դեռ մեր ձեռքերում է: Մենք պարտավոր ենք հաղթել նախ "Նորդշելանդին", հետ արդեն մտածենք մնացած թիմերի մասին",- ավելացրել է բրազիլացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 576 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/2
Total comments: 0