Home » 2012 » Նոյեմբեր » 10 » Ֆերնանդինյո. "Մեղավորներ փնտրելն արդեն թուլության նշան է"
19:42
Ֆերնանդինյո. "Մեղավորներ փնտրելն արդեն թուլության նշան է"
 Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպանը ամենևին համաձայն չէ այն կարծիքին, որ իր թիմի լոնդոնյան ձախողման համար գլխավոր մեղավոր է Անդրեյ Պյատովը: "Իսկապես դժվարին խաղ ստացվեց, բայց ես վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել սա, և հետագա հանդիպումն այլ կերպ կլինի: Մեղավորներին էլ փնտրելը թուլության նշան է: Դաշտում խաղում են 11 ֆուտբոլիստներ, գումարած պահեստային խաղացողները: Պարտվում են բոլորը, և պարտության համար յուրաքանչյուրն էլ պատասխանատու է. ընդհանրապես կապ չունի, թե ով ինչ սխալ է գործում այստեղ անհատականապես":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0