Home » 2012 » Նոյեմբեր » 11 » Բենզեմա. "Չեմ պատրաստվում լքել "Ռեալը"
23:14
Բենզեմա. "Չեմ պատրաստվում լքել "Ռեալը"
 Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հերքել է լուրերն այն մասին, թե ինքը պատրաստվում է լքել "Արքայական ակումբը": "Այս պահին ես խաղում եմ "Ռեալ" ակումբում և չեմ պատրաստվում լքել այն: Համեմատած նախորդ մրցաշրջանի հետ` այս տարի իսկապես շատ ավելի քիչ եմ խաղում: Բայց ես կպայքարեմ իմ տեղի համար: Իմ կարիերայի ողջ ընթացքում ես դրանով եմ միշտ զբաղվել: Ես կպայքարեմ ավելի շատ խաղային ժամանակի համար և կփորձեմ շատ գոլեր խփել: Այս թեմայով ես դեռ չեմ զրուցել Ժոզե Մոուրինյոյի հետ: Ես հարգում եմ նրա որոշումը` Գոնզալո Հիգուայինին ավելի հաճախ ընդգրկել թիմի մեկնարկային կազմ: Բայց երբ նա ապավինի ինձ, իրոք ամեն ինչ էլ կանեմ, որպեսզի արդարացնեմ նրա բոլոր ակնկալիքները",- այսօր ասել է ֆրանսիացի տաղանդաշատ ու երիտասարդ հարձակվողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 554 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0