Home » 2012 » Նոյեմբեր » 13 » Խուանֆրան. "Պեպեն ծաղրում էր մեզ"
20:11
Խուանֆրան. "Պեպեն ծաղրում էր մեզ"
Իսպանական "Լրանտե" ակումբի եզրային պաշտպան Խուանֆրանը պատմել է Մադրիդի "Ռեալի" դեմ օրերս կայացած խաղից հետո "Արքայական ակումբի" խաղացող Պեպեի ցուցաբերած տարօրինակ վարքի մասին: "Մինչև հանդերձարան մտնելը՝ թունելում էլ տեսա Պեպեին: Նա պարում էր, ծաղրում ու ծիծաղում մեզ վրա: Հետո նա մտավ իր թիմի հանդերձարան, ուր շարունակեց իր ոչ գեղեցիկ "ներկայացումը" բաց դռների առաջ: Ե՛վ մենք, և՛ "Ռեալի" բոլոր ֆուտբոլիստները ամեն ինչ տեսնում էինք: Կարծում եմ՝ նման վարքն անընդունելի է. ախր պրոֆեսիոնալներն իրենց նման բան չպիտի թույլ տան: Զարմանալի է, բայց "Ռեալի" խաղացողներն իրենց նման կերպ պահել են նաև 2 տարի առաջ, երբ կարողացել էին հաղթել մեզ մեր իսկ հարկի տակ: Սա սխալ վերաբերմունք է",- նեղացած ասել է Խուանֆրանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/3
Total comments: 1