Home » 2012 » Նոյեմբեր » 13 » Վիլանովա. "Սանչեսը չի պատրաստվում լքել "Բարսելոնան"
20:20
Վիլանովա. "Սանչեսը չի պատրաստվում լքել "Բարսելոնան"
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան վերջապես հերքել է լուրերն այն մասին, թե թիմի խաղացող Ալեքսիս Սանչեսը պատրաստվում է տեղափոխվել "Յուվենթուս": Մարզիչը հույս է հայտնել դեռ երկար աշխատել այս ֆուտբոլիստի հետ: "Ամեն ինչ իրոք կարգին է: "Բարսելոնայի" և Սանչեսի միջև կա գործող երկարաժամկետ պայմանագիր: Ես հույս ունեմ, որ մենք դեռևս երկար ժամանակ կշարունակենք արդյունավետ աշխատել միասին",- անկեղծորեն ասել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան:
   Հիշեցնենք, որ Սանչեսը "Ուդինեզեից" "Բարսելոնա" է տեղափոխվել 2011թ.-ին, որի կազմում մինչև այժմ անցկացրել է 56 հանդիպում և դարձել ընդամենը 16 գոլի հեղինակ: Հետաքրքիր է, որ կատալոնական ակումբը դեռևս ամբողջության չի էլ գնել չիլիացի երիտասարդ հարձակվողի տրանսֆերը և գումարային զգալի պարտքեր ունի "Ուդինեզեին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 478 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/2
Total comments: 0