Home » 2012 » Նոյեմբեր » 15 » Սանչեսը մոտ մեկ ամիս բաց կթողնի
18:13
Սանչեսը մոտ մեկ ամիս բաց կթողնի
 Կատալոնական "Բարսելոնայի" չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը երեկ, հանդես գալով իր ազգային հավաքականի` Չիլիի ընտրանու կազմում, Սերբիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը վնասվել է խաղի 20-րդ րոպեին, ինչից հետո չի կարողացել վերադառնալ խաղադաշտ: Վնասվածքն առաջացել է Լուկա Միլիվոևիչի հետ բախման արդյունքում: Այսօր կատարված հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ հարձակվողին առնվազն մեկ ամիս է հարկավոր ամբողջովին կազդուրվելու համար: Սա նշանակում է, որ Ալեքսիսի Սանչեսը բաց կթողնի 7-8 հանդիպում "Բարսելոնայի" կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 506 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/2
Total comments: 0