Home » 2012 » Նոյեմբեր » 15 » Ֆաբրեգաս. "Միշտ փորձում ենք շրջանցել մադրիդցիներին"
18:29
Ֆաբրեգաս. "Միշտ փորձում ենք շրջանցել մադրիդցիներին"
 Կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ "կապտանռնագույններն" այս մրցաշրջանում անում են հնարավորին ամեն բան, որպեսզի երբեք թույլ չտան Մադրիդի "Ռեալին" հաղթել Իսպանական "Լա Լիգայում": "Մենք միշտ փորձում ենք շրջանցել մադրիդցիներին: Այն, որ նրանք հաղթահարել են անհաջողությունները և մոտենում են առաջատարներին, մեզ համար շարժառիթ է հանդիսանում շատ ավելի լավ հանդես գալու: Եվ եթե մենք ցանկանում ենք տիրանալ առաջնության հաղթողի կաչմանը, ապա պետք է հաղթենք բոլոր խաղերում",- ասել է իսպանացի հայտնի կիսապաշտպանը:
   Իսպանացին նշել է նաև, թե որքան հաճելի է խաղալ Լեո Մեսսիի հետ նույն ակումբում. "Մեսսի հետ ամեն ինչ շատ հեշտ է: Նա միշտ կես խոսքից հասկանում է և այնպիսի փոխանցում է իրականացնում, որն ուզում ես ստանալ: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ նրա կողքին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 522 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/2
Total comments: 0