Home » 2012 » Նոյեմբեր » 16 » Ռոբբեն. "Վնասվածքներն արդեն հոգնեցրել են"
19:36
Ռոբբեն. "Վնասվածքներն արդեն հոգնեցրել են"
Գերմանական "Բավարիայի" հոլանդացի առաջատար կիսապաշտպան Արյեն Ռոբբենը հերթական վնասվածքն է ստացել, որի հետևանքով բաց կթողնի երկու արտագնա հանդիպումներ: "Ես էլ չգիտեմ, թե ինչ կարող եմ անել: Վնասվածքներն ինձ իրոք հոգնեցրել են արդեն: Իմ կարիերայի ընթացքում վնասվածքներն այնքան շատ են եղել, որ եթե մի ցուցակ կազմեի, այն հատակից մինչև առաստաղ կձգվեր",- բողոքել է "բյուրեղյա մյունխենցին":
   Վնասվածքի պատճառով էլ Արյեն Ռոբբենը ստիպված բաց կթողնի "Նյուրնբերգի" և "Վալենսիայի" դեմ հանդիպումները, բայց պետք է որ լիովին պատրաստ լինի արդեն իսկ "Հանովերի" հետ մրցապայքարին: Դե ինչ. մեզ մնում է միայն սպասել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 561 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0