Home » 2012 » Նոյեմբեր » 18 » Պելլեգրինո. "Մենք վաստակել ենք այս հաղթանակը"
13:13
Պելլեգրինո. "Մենք վաստակել ենք այս հաղթանակը"
Իսպանական "Վալենսիայի" գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելլեգրինոն այսօր մեկնաբանել է իր թիմի և կատալոնական "Էսպանյոլի" միջև դեռևս երեկ կայացած հանդիպումը, որ ժամանակ "չղջիկները" հաղթել են նվազագույն առավելությամբ՝ 2-1 հաշվով. "Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, մենք խաղով արժանի կերպով վաստակեցինք այս հաղթանակը: Մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք խաղում, քան մրցակիցը: Եվ պարզապես մենք լավագույնն էինք դաշտում: Ես գոհ եմ իմ թիմի աշխատանքից: Ինձ դուր է գալիս այն, որ իմ խաղացողները երբեք չեն հանձնվում անգամ անհաղթահարելի թվացող դժվար իրավիճակներում: Այնուամենայնիվ, պիտի նշեմ նաև, որ "Էսպանյոլը" նույնպես արժանի է գովեստի խոսքերի: Նրանք երբեմն շատ հաջող էին գործում և ունեցան գոլային հնարավորություններ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 503 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0