Home » 2012 » Նոյեմբեր » 18 » Արման Քարամյանը դուբլի հեղինակ է դարձել
19:15
Արման Քարամյանը դուբլի հեղինակ է դարձել
Ռումինիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրում "Բուֆտեան", հյուրընկալվելով "Կինդիային", 2-3 հաշվով պարտության է մատնել վերջիններիս: Հյուրերի կազմում այս խաղում էլ դուբլ էր հեղինակել Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արման Քարամյանը, ով իր "ողջ փայլով" խաղում էլ փայլել է 13-րդ և 55-րդ րոպեներին (նա գոլեր է խփել 11 մետրանոց հարվածներով): Արմանը հաշվին արդեն երեք գոլ ունի:
   Հիշեցնենք, որ Արմանի երկվորյակ եղբայր Արտավազդ Քարամյանը, ով նույնպես խաղում է ռումինական այս ակումբում, 10-րդ տուրում երկու գնդակ էր ուղարկել արդեն "Ֆարուլ" ակումբի դարպասը՝ արդեն իր համար դուբլ ձևակերպելով:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 492 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0