Home » 2012 » Նոյեմբեր » 19 » "Շախտյորի" հետ Դանիայում է նաև Մխիթարյանը
00:42
"Շախտյորի" հետ Դանիայում է նաև Մխիթարյանը
Դոնեցկի "Շախտյորի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իրենց թիմն արդեն Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում է, որտեղ երեքշաբթի երեկոյան "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում կանցկացնի պատասխան հանդիպում դանիական "Նորդշելադի" հետ: Իր թիմի հետ Դանիա է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այս թիմերի նախորդ խաղում դուբլ հեղինակեց:
   Հավելենք, որ "Նորդշելանդ"-"Շախտյոր" հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին և այն կարող է վճռորոշ նշանակություն ունենալ "Շախտյորի" համար՝ "Չեմպիոնների լիգայի" մրցաշարի խմբային փուլից դուրս գալու հարցում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 562 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0