Home » 2012 » Նոյեմբեր » 20 » Ոստիկանությունը հարցաքննել է Ստերլինգին
18:29
Ոստիկանությունը հարցաքննել է Ստերլինգին
 Անգլիական "Լիվերպուլի" եզրային կիսապաշտպան Ռեհեմ Ստերլինգին այսօր կասկածում են խուլիգանություն կատարելու մեջ: Ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել հարձակում 27-ամյա մի կնոջ վրա: Վուլտոնից (Լիվերպուլի թաղամասերից մեկը) 17-ամյա մի տղա մեղադրյալի կարգավիճակով հարցաքննման համար ոստիկանության բաժանմունք էր հրավիրվել: Ըստ ոստիկանության տեղեկատվության` կինը մարմնական թեթև վնասվածքներ է ստացել:
   Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ 17-ամյա տղան նույն ինքը "Լիվերպուլի" կիսապաշտպան Ռեհեմ Ստերլինգն է: Ընդ որում` տաղանդաշատ սևամորթ այս ֆուտբոլիստը չի ձերբակալվել, իսկ ոստիկանական հետաքննությունը դեռևս շարունակվում է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 512 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/2
Total comments: 0