Home » 2012 » Նոյեմբեր » 20 » Մանչինի. "Բալոտելլին կարող է Մեսսի և Ռոնալդուի պես լինել"
18:53
Մանչինի. "Բալոտելլին կարող է Մեսսի և Ռոնալդուի պես լինել"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ իր թիմի իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է լինել աշխարհում լավագույններից մեկը մի պայմանով միայն. "Մարիոն ունի բոլոր նախանշանները` դառնալու աշխարհում լավագույններից մեկը: Բալոտելլին կարող է նաև Մեսսի և Ռոնալդուի հետ լինել նույն մակարդակի վրա: Բայց դրա համար անհրաժեշտ է շատ աշխատել և քրտնաջան պարապել: Նրա հետ աշխատելն իրոք այդքան էլ հեշտ չէ, բայց որպես մարզիչ դու պարտավոր ես ամեն օր շփվել 2 տասնյակ ֆուտբոլիստների հետ: Շատ ժամանակ Մարիոն չի հասկանում, թե որքան կարևոր է այդ աշխատանքն իր համար, բայց հուսով եմ, որ երբ հասկանա, շատ ուշ չի լինի: Նա 22 տարեկան է, տարիներն արագ կթռչեն, և ահա վրա կհասնի կարիերան ավարտելու պահը: Պետք է հասկանալ, որ եթե դեռ ցանկանում ես ուժեղագույններից մեկը, պետք է շատ ջանք թափես: Տվյալ դեպքում այս խաղացողի համար միայն ֆուտբոլն է կարևոր, և պետք չէ տարվել ուրիշ տարատեսակ բաներով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 618 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0