Home » 2012 » Նոյեմբեր » 20 » Կասսանոն որակազրկվել է երկու խաղով
19:02
Կասսանոն որակազրկվել է երկու խաղով
 Իտալական "Ա Սերիայի" հերթական տուրի` "Կալյարիի" դեմ կայացած հանդիպման վերջում մրցավարին և նրա օգնականներին վիրավորելու համար "Ինտերի" ֆուտբոլիստ Անտոնիո Կասսանոն այժմ որակազրկվել է երկու խաղով: "Իտտերիստաները" համոզված էին, որ վիճելի խաղային դրվագում վաստակել են 11 մետրանոց հարվածի իրավունք, այն էլ հանդիպման վերջնամասում, և ավարտն ազդարարող սուլիչի ձայնից հետո Կասսանոն սկսել է դա բացատրել մրցավարներին` խոսքի մեջ թույլ տալով ոչ պատշաճ արտահայտություններ: Վերոնշյալ արտահայտություններն էլ պատճառ են դարձել, որ իտալացի խաղացողը հեռացվի:
   Իսկ ահա "Ինտերի" գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչիոնին մեկ խաղ ստիպված կանցկացնի, ոչ թե մարզչական նստարանին, այլ տրիբունայում: Նա ևս "Կալյարիի" դեմ կայացած խաղից հեռացվել է` իրեն հանդիպման ընթացքում ոչ կոռեկտ պահելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 546 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/2
Total comments: 0