Home » 2012 » Նոյեմբեր » 20 » Մխիթարյանը` "Շախտյորում" "Բազայի տնօրե՞նն" է
20:38
Մխիթարյանը` "Շախտյորում" "Բազայի տնօրե՞նն" է
 "Չեմպիոնների լիգայի" E խմբում կայանալիք "Նորդշելանդ"-"Շախտյոր" խաղին ընդառաջ` ռուսական Sports.ru մարզական հայտնի կայքն անդրադարձել է ընթացիկ մրցաշրջանում ուկրաինական ակումբի թե՛ ուկրաինական առաջնությունում, և թե՛ միջազգային ասպարեզում ունեցած փայլուն ելույթներին: Ռուսական կայքը ներկայացրել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և "Շախտյորի" առաջատար հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
   "Երբ թիմի հնաբնակները հեռանում են, ապա նրանց փոխարինողներն արդեն պատրաստ են… Ընթացիկ մրցաշրջանում հենց Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղը, ում "Շախտյորում" արդեն անվանում են "Բազայի տնօրեն" (հայ ֆուտբոլիստը դեռ բնակվում է ակումբի մարզաբազայում, որպեսզի չշեղվի մարզումների գործընթացից), թույլ տվեցին թիմին առանց մեծ ցավի բաժանվել դոնեցկյան ակումբի երկրպագուների սիրելի ֆուտբոլիստ Ժադսոնից: Բրազիլացի ֆուտբոլիստի հեռանալուց հետո էլ Մխիթարյանը ոչ միայն հենակետային կիսապաշտպանից վերածվեց հարձակվողական ոճի փայլուն ֆուտբոլիստի, այլև թիմի խաղին արագություն հաղորդեց: Օգնելով թիմին պաշտպանությունում` Հենրիխը հեշտությամբ ընդունվեց նաև համառ բրազիլացիների կողմից: Ինչը, ընդհանուր առմամբ, զարմանալի չէ, քանի որ դեռևս 13 տարեկանում Հներիխ Մխիթարյանը մոտ 4 ամիս փորձաշրջան էր անցել "Սան Պաուլու" ակումբում, և այնտեղ ոչ միայն մի քանի ֆուտբոլային գեղեցիկ շարժումներ ու տեխնիկական հնարքներ, այլև լեզուն էր սովորել` ապագայի մասին մտածելով":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 695 | Added by: Gag18 | Rating: 5.0/2
Total comments: 0