Home » 2012 » Նոյեմբեր » 22 » "Չելսիի" գլխավոր մարզիչը հեռացվեց. Բենիտեսը հայտնվեց "Չելսիում"
08:55
"Չելսիի" գլխավոր մարզիչը հեռացվեց. Բենիտեսը հայտնվեց "Չելսիում"
 Լոնդոնի "Չելսիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատտեոյի հետ պայմանագիրը արդեն իսկ խզված է: Պատճառն անբավարար արդյունքներն են, որոնք թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչին ստիպել են հերթական անգամ թիմից հեռացնել գլխավոր մարզչին` այս անգամ դի Մատտեոյին: Թեև որպես "Չելսիի" նոր գլխավոր մարզչի` նշում էին Ավրաամ Գրանտի ու Ռաֆայել Բենիտեսի անունները, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ "Չելսիի" մարզիչն է լինելու Ռաֆայել Բենիտեսը, որը թիմը կգլխավորի մինչև այս մրցաշրջանի ավարտը: Հավելենք, որ իսպանացի մասնագետը վերջին երկու տարիներին ոչ մի թիմ չի մարզել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 596 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0