Home » 2012 » Նոյեմբեր » 23 » Բացառիկ հարցազրույց Աղվան Պապիկյանի հետ
18:46
Բացառիկ հարցազրույց Աղվան Պապիկյանի հետ
 Մեր կայքի "Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից" բաժնի տաղանդաշատ թղթակից Մկրտիչ Կարապետյանը օրերս բացառիկ հարցազրույց ունեցել լեհական "Լոձ" ակումբի ֆուտբոլիստ Աղվան Պապիկյանի հետ: 18-ամյա տղան, ով ելույթներ է ունենում Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, մեր թղթակցի հետ խոսել է գրեթե ամեն ինչից:

  - Աղվա՛ն, ողջույն: Պատմի՛ր, խնդրում եմ, թե որտե՞ղ ես ծնվել և ինչպե՞ս ես հայտնվել Լեհաստանում:
  - Հայրս ու մայրս եկել էին Լեհաստան` աշխատելու: Նրանց` այստեղ տեղափոխվելուց 1 տարի անց ծնվել եմ ես, ու մինչ այժմ ապրում եմ այստեղ` Լեհաստանում:
  - Ընտանիքում պահե՞լ եք հայոց լեզուն ու հայկական ավանդույթները:
  - Այո՛: Ընտանիքում խոսում ենք հայերեն: Նաև նշում ենք տոները հայկական տոմարով: Լեհաստանում հայերը շատ են, և այդ առումով բավականին հեշտ է:
  - Եղբայրդ` Վոլոդյան, քեզ հետ նույնպես խաղում է "Լոձ" ակումբում: Ո՞ր դիրքերում եք խաղում:
  - Ես շատ եմ սիրում խաղալ ձախ կիսապաշտպանի դիրքում, բայց երբեմն խաղում եմ նաև աջ եզրում ու հարձակվողի թիկունքում: Եղբայրս խաղում է որպես կենտրոնական կիսապաշտպան և երբեմն որպես հետ քաշված հարձակվող:
  - Կա՞ն հայեր, որոնք աջակցում են ձեզ հանդիպումների ժամանակ:
  - Միշտ չէ, որ նրանք ներկա են լինում մեր խաղերին, բայց անընդհատ հետաքրքրվում են: Ի դեպ, երբեմն հայերով հավաքվում ենք ու ֆուտբոլ խաղում:
  - Դու վերջերս էլ հրավեր ես ստացել Հայաստանի ազգային հավաքականից և չես մերժել: Իսկ Լեհաստանի ազգային հավաքականից կա՞ր արդյոք հրավեր:
  - Կար, բայց ես շատ էի ուզում խաղալ Հայաստանի հավաքականի կազմում: Ինձ համար միշտ էլ Հայաստանն է առաջնահերթ եղել և միշտ էլ այդպես կլինի:
  - Ինչո՞վ ես զբաղվում ազատ ժամանակ:
  - Շատ եմ սիրում եղբորս հետ համակարգչով ֆուտբոլ` "PES" խաղալ:
  - Ի՞նչ կասես Հայաստանի ազգային հավաքականի մասին:
  - Հավաքականն ունի շատ լավ խաղացողներ և հիանալի մարզիչ: Մեր հավաքականն այժմ իրոք շատ ուժեղ է:
  - Ո՞ր տարիքից ես սկսել զբաղվել ֆուտբոլով:
  - Առաջին անգամ ֆուտբոլի պարապունքի եմ գնացել 7 տարեկանում: Բայց մինչև այդ էլ անընդհատ խաղում ու ապրում էի ֆուտբոլով:
  - Ո՞ր ակումբում կցանկանայիր խաղալ:
  - Մադրիդի "Ռեալում" կամ "Բարսելոնայում":
Հարցազրույցը վարեց` ՄԿՐՏԻՉ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

  
Լուսանկարների համար շնորհակալ ենք TotalFootball.am կայքին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 1008 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/31
Total comments: 0