Home » 2012 » Նոյեմբեր » 24 » Չավի. "Հաճույք ենք ստանում Վիլանովայի հետ միասին"
21:24
Չավի. "Հաճույք ենք ստանում Վիլանովայի հետ միասին"
 Կատալոնական "Բարսելոնայի" 32-ամյա առաջատար Չավին հերթական գովեստի խոսքերն է ասել "կապտանռնագույնների" ներկայիս գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հասցեին. "Վիլանովան ուղղակի հիանալի աշխատանք է կատարում: Նա բոլորիս էլ զարմացրել է ուժեղ բնավորությամբ և ղեկավարելու ունակությամբ: Նա որոշ փոփոխություններ էր մտցրել թիմի մարտավարության և խաղային տեխնիկայի մեջ, բայց միևնույն է, թիմի խաղացողները դաշտում շատ լավ են զգում նրա ղեկավարությամբ: Տեսե՛ք, թե մենք որքան լավ ենք մեկնարկել "Չեմպիների լիգայում" և մնացած բոլոր մրցաշարերում: Իրականում ամեն ինչ իրոք հիանալի է: Չգիտենք` մրցաշրջանի ավարտին կհաղթենք որևէ մրցաշարում, թե` ոչ, բայց մենք հիմա հիանալի ֆուտբոլ ենք խաղում և հաճույք ենք ստանում Վիլանովայի հետ միասին: Սա այն թիմն է, որը շարունակում է դեռևս մի քանի տարի առաջ սկսված կարևոր հաղթարշավը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 570 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/2
Total comments: 0