Home » 2012 » Նոյեմբեր » 25 » Պիկե. "Վերադարձից հետո նախորդ մրցաշրջանն ամենավատն էր"
19:06
Պիկե. "Վերադարձից հետո նախորդ մրցաշրջանն ամենավատն էր"
Կատալոնական "Բարսելոնայի" պաշտպան Խերարդ Պիկեն խոստովանել է, որ նախորդ մրցաշրջանն ամենավատն էր իր վերադարձից հետո. "Տարվա սկզբին դեռևս ամեն ինչ էլ լավ էր, բայց հետո ինչ-որ բան այնպես չգնաց: Եվրոպայի առաջնությունն օգտակար էր ինձ համար այն առումով, որ այն օգնեց հավատալ սեփական ուժերիս: Լինե՞լ հայտնի: Ես առաջվա պես ունեմ նույն ընկերները, նույն ընտանիքը: Անձնական կյանքում այն ինձ անհարմարավետություն է պատճառում: Չեմ ասում, թե հայտնի լինելն ինչ-որ խնդիրներ է առաջացրել, պարզապես ինձ այնքան էլ հանգիստ չեմ զգում: Սկզբում հայտնի լինելը նույնիսկ զայրացնում էր ինձ, բայց ժամանակի ընթացքում արդեն լիովին սովորել եմ այդ իրավիճակին, հասկացել եմ՝ ինչպես ապրել հայտնի լինելու հետ: Դա խնդիր չէ այլևս":
   Պիկեն նույնիսկ խոսել է Պեպ Գուարդիոլայի մասին. "Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ մարդ կարող է այդքան բան իմանալ և հասկանալ ֆուտբոլից: Շատ կարճ ժամանակի ընթացքում մենք նրա հետ շատ տիտղոսներ նվաճեցինք: Վերջին 100 տարիներում ոչոք նման բան չէր արել: Մենք կարողացանք գերազանցել բոլորին ու հաղթել նաև ամենուր":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 579 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0