Home » 2012 » Դեկտեմբեր » 2 » Հայաստանի բարձրագույն խմբում 32-րդ տուրն էր
21:51
Հայաստանի բարձրագույն խմբում 32-րդ տուրն էր
 Դեկտեմբերի 1-ին և 2-ին կայացել են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրի հերթական հանդիպումները: Առաջին խաղային օրը "Իմպուլսը" սեփական հարկի տակ` Իջևանի "Արնար" մարզադաշտում, 1-0 հաշվով հաղթել է առաջնության հետնապահ "Արարատին": Գոլը հեղինակել է Գևորգ Նռանյանը (1'): Օրվա հաջորդ խաղում "Ուլիսը" "Հանրապետական" մարզադաշտում 0-1 հաշվով զիջել է "Միկային": Խաղի միակ գոլի հեղինակ է դարձել Վարդգես Սաթումյանը (85'):
   Տուրի 2-րդ խաղային օրը "Հանրապետական" մարզադաշտում կայացավ տուրի կենտրոնական "Փյունիկ"-"Գանձասար" հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով: Առաջին գոլը հեղինակել է Դիակարդիա Դումբիան խաղի 20-րդ րոպեին, իսկ խաղավարտին Դավիթ Մանոյանը հավասարեցրել է հանդիպման հաշիվը` դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Այս տուրից հետո էլ մրցաշարային աղյուսակում դեռևս առաջատար է "Շիրակը" (68 միավոր), 2-րդը "Միկան" է (66 միավոր), երրորդ և չորրորդ հորիզոնականներում 48 միավորով գտնվում են "Գանձասարն" ու "Իմպուլսը", իսկ ահա երկրի բազմակի չեմպիոն "Փյունիկը" 46 միավորով միայն 5-րդն է:
   Նշենք, որ 32-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակներում վաղը` ժամը 14:00 ին, Երևանի "Բանանց" մարզադաշտում "Բանանցը" կհյուրընկալի առաջնության առաջատարին` Գյումրիի "Շիրակին"` փորձելով հնարավորինս խոչընդոտել թիմի առաջընթացին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 521 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0