Home » 2012 » Դեկտեմբեր » 3 » Մեսսի. "Ուզում եմ, որ ինձ քննադատեն, երբ ավարտեմ կարիերաս"
20:46
Մեսսի. "Ուզում եմ, որ ինձ քննադատեն, երբ ավարտեմ կարիերաս"
 Կատալոնական Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ անցած մրցաշրջանը, իրոք, վատ դասավորվեց կատալոնացիների համար և այն մասին, որ նա ամենևին էլ չի փորձում գերազանցել իր հայրենակից Մարադոնային կամ ֆուտբոլի լեգենդ Պելեին: "Չեմ կարող ասել, թե ինչն այնպես չստացվեց նախորդ մրցաշրջանում: Մեզնից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի նմանօրինակ վատ մրցաշրջան այլևս երբեք չկրկնվի "Բարսելոնայի" համար",- ասել է Մեսսին:
    Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում կատալոնացիները միայն մեկ գավաթի տիրացան. նվաճեցին միմիայն "Արքայական գավաթը":
  "Մեծ պատիվ է լսել, որ ինձ էլ համեմատում են Մարադոնայի և Պելեի հետ: Բայց ես փորձում եմ լավագույնը լինել միայն ակումբի և ինձ համար: Ես իրականում ոչ մի նպատակ չունեմ գերազանցել որևէ մեկին: Կցանկանայի, որ ինձ քննադատեն այն ժամանակ, երբ ավարտեմ ֆուտբոլային կարիերաս",- ասել է արգենտինացի գոլահարը, ով կարող է արդեն մոտ օրերս մեկ տարում գերազանցել 85 գոլի սահմանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 534 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0