Home » 2012 » Դեկտեմբեր » 5 » Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները կգան Հայաստան
19:48
Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները կգան Հայաստան
 Դեկտեմբերի 5-ին ՈՒԵՖԱ-ի գրասենյակում` Նիոնում էլ տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/14 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչ 17 տարեկանների ազգային հավաքականն ընդգրկվել է 7-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:
   Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին Նիոնից տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, այս 7-րդ խմբի մրցաշարը տեղի կունենա Հայաստանում` 2013թ.-ի հոկտեմբերի 23-ից 30-ը: Դե ինչ, սպասենք այս անչափ կարևոր ստուգատեսին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 508 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0