Home » 2012 » Դեկտեմբեր » 6 » Հենրիխ Մխիթարյանն արդեն 25-րդն է
18:47
Հենրիխ Մխիթարյանն արդեն 25-րդն է
 "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի ավարտից հետո ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նոր կազմել է հեղինակավոր այս մրցաշարի մասնակից ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը: Ըստ դրա` "Շախտյորի" և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Թուրինի "Յուվենթուսի" դեմ կարևոր խաղի համար էլ ստացել է 6.0 գնահատական, 9 տեղով նահանջել է աղյուսակում: 6 տուրերից հետո մեր ֆուտբոլիստը ունի 6.9 միջին գնահատական ու զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը: Առաջատարն իսպանական "Մալագայի" դարպասապահ Կառլոս Կամենին է, ով, ճիշտ է, դեռ ընդամենը մեկ խաղի է մասնակցել: Նրան հաջորդում են արդեն թիմակից Իսկոն ու "Բարսելոնայի" հարձակվող Լիոնել Մեսսին, ովքեր իրենց ակտիվում ունեն համապատասխանաբար 7.7 ու 7.5 միավոր:
  Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը "Յուվենթուսի" հետ խաղից հետո խոսել է նաև լրագրողների հետ: Ահա այն.

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 706 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0